Լամար Օդոմը սկսել է ապաքինվել ու խնդրել է Քլոեին հանգիստ թողնել իրեն

14:05   6 նոյեմբերի, 2015

Լամար Օդոմը սկսել է ապաքինվել: Քլոե Քարդաշյանի ամուսինն արդեն քայլում է Լոս Անջելեսի հիվանդանոցի բուժանձնակազմի օգնությամբ, ու ինչպես հայտնում է  Us Weekly-ն՝ 36-ամյա բասկետբոլիստին (այսօր Լամարի ծննդյան օրն է) գուցե արդեն հաջորդ շաբաթ կտեղափոխեն վերականգնողական կենտրոն:

«Լամարն իրեն ավելի լավ է զգում, թերապեւտները ժամերով աշխատում են նրա հետ»,- հայտնում է բասկետբոլիստին մոտ կանգնած աղբյուրը։

Entertainment Tonight-ն էլ իր հերթին նշում է, որ բասկետբոլիստին արդեն հոգնեցրել է Քլոե Քարդաշյանի ներկայությունը, ու նա խնդրել է, որ Քլոեն հեռանա: Լամարի ընկերներն ու ազգականները վստահեցնում են, որ բասկետբոլիստը բարկացել է՝ իմանալով, որ Քլոեն իր մասին բոլոր տեղեկությունները պապարացիներին է տրամադրում, ինչպես նաեւ պատմում, թե Քարդաշյանների ընտանիքն ինչեր է արել Օդոմի համար: Նման ինքնագովազդը մարզիկին դուր չի եկել:

Նաեւ Լամարը վրդովվել էր, որ Քլոեն իր ընկերներին ու ազգականներին արգելել էր այցելել իրեն հիվանդասենյակում:

Հիշեցնենք, որ Քլոեն անցած շաբաթ հաստատել է այն փաստը, որ ինքն ու Լամարը մտադիր չեն միանալ ու վերսկսել իրենց հարաբերությունները:



© NEWS.am STYLE