Մերիլ Սթրիփը ԱՄՆ պետքարտուղար կդառնա

10:47   29 հունվարի, 2013

Հանրահայտ դերասանուհի Մերիլ Սթրիփը, հնարավոր է, ԱՄՆ պետքարտուղար դառնա։ Ամեն դեպքում հենց դա է ցանկանում ամերիկացիների մեծ մասը, ինչը պարզվել է CBS հեռուստաընկերության՝ 1179 ամերիկացիների շրջանում անցկացված հարցման ընթացքում։

Ըստ ՌԻԱ ՆՈվոստիի, 40% պաշտպանում է Սթրիփի, 18% -ը՝ Գլեն Քլոուզի, 8% -ը՝ Սյուզըն Սարանդոնի, 7%-ը՝ Հելեն Միրենի, 6% -ը՝ Քրիսթեն Դանսթի թեկնածությունը։

Սակայն խոսքը քաղաքականության մասին չէ։ Վաշինգթոնում նախապատրաստվում են «Ռոդեմ» աշխատանքային անունը կրող ֆիլմի նկարահանումներին, որը կպատմի, թե ինչպես է երիտասարդ Հիլարի Ռոդեմը (այժմ՝ Քլինթոն) չարչարվում կարիերայի ու Բիլ Քլինթոնի հանդեպ սիրո միջեւ։



© NEWS.am STYLE