Այս աշնան թոփ 5 նորաձեւ կոշիկները

20:09   9 նոյեմբերի, 2015

Այս աշնանը 70-ականների ապստամբ ոճն իր հետ բերել է նաեւ վայրի արեւմուտքի ոճի վերադարձը։ Ներկայացնում ենք այս սեզոնի թոփ 5 նորաձեւ կոշիկները։

Հաստ ներբանով կրկնակոշիկներ

Կոպիտ ներբանը եւ բարձր կրունկը այս տարի շատ ոճային են եւ եկող տարի էլ իրենց դիրքերը չեն զիջի։  Նշանակում է՝ միանշանակ արժե նման կրկնակոշիկներ ձեռք բերել։   Անձրեւոտ, խոնավ եղանակին դրանք կտաքացնեն եւ կպաշտպանեն խոնավությունից, իսկ տաք եղանակին ուղղակի հրաշալի կնայվեն։ Կարող ես դրանք կրել մինչեւ ծնկները հասնող գուլպաներով, զանգապաններով, բրդե զուգագուլպաներով։ Նման կրկնակոշիկները լավ են նայվում նեղ տաբատների կամ ջինսերի հետ, ինչպես նաեւ կիսաշրջազգեստների եւ պրեպի ոճի զգեստների։  Իմիջիայլոց, եթե ցանկանաս ոճային փորձարկումներ անել, ինչո՞ւ չէ։  

Բայքերական կրկնակոշիկներ

Դրանց մեջ գրավիչ ինչ-որ բան կա։ Քեզնից անկախ ապստամբ ոգով, «երկաթե ձի հեծած» կոպիտ տղամարդկանց մասին ես հիշում։ Ամեն դեպքում արժե զգեստապահարանում նման կրկնակոշիկներ ունենալ։ Նախ՝ դրանք չեն վախենում կեղտից եւ ջրից, երկրորդ՝ կարելի է հագնել եւ ցերեկը, երբ հոգնում ես թույլ աղջիկ լինելուց եւ ուզում ես քո կերպարին կոպտություն ավելացնել (կաշվե բաճկոն, լեգինսներ, լայն սվիտեր կամ էլ վանդակավոր շապիկ), եւ գիշերը, երբ կուզենաս խաղալ հակադրություններով՝ (նուրբ զգեստ, հարմարավետ կարդիգան)։

Կովբոյական կրկնակոշիկներ

70-ականների ապստամբ ոճն իր հետ բերել է նաեւ վայրի արեւմուտքի ոճի վերադարձը։  Ծոպեր, թավիշ եւ սուր քթեր. Այդ ամենը խորհրդանշում է մարգագետինների ազատ ոգին։ Նման կրկնակոշիկներ կարելի է կրել ոչ միայն ջինսերի հետ։ Կիսաշրջազգեստները, զգեստ-սվիտերները եւ շորտերը (այո, աշնանը հնարավոր է կրել դրանք) շատ հետաքրքիր են նայվում։

Դասական կրկնակոշիկներ

Նման կրկնակոշիկները նորաձեւության սիրահարների համար գործնականում  must-have են դարձել։ Եթե ինչ-որ պատճառով նման կրկնակոշիկներ չունես, պիտի շտապ շտկես սխալդ։ Մորթին, կաշին եւ մինչեւ կոճերը բարձրությունը քեզ ձմեռային կերպարներ ստեղծելու մեծ հնարավորություն են տալիս։ Դրանք լավ են  նայվում զանգապանների հետ, տաք տաբատի եւ լայն սվիտերների։ 

Ռետրո կրկնակոշիկներ

Այս զույգը ХХ դարի սկզբին տղամարդկային կհամարվեր, բայց այժմ, երբ կանայք վերցրել են տղամարդկային հագուստի ամեն լավագույնը, այս կրկնակոշիկները հրաշալիորեն լրացնում են քաղաքի բնակչուհու ամենօրյա զգեստապահարանը։ Դրանք կարելի է կրել լայն եւ նեղ տաբատների, կիսաշրջազգեստների եւ զգեստների հետ։ 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE