Սերս դեպի հայկական երաժտությունն օրեցօր ավելանում է . բելգիահայ երգչուհի Keyoh

12:03   9 նոյեմբերի, 2015

Շատ հնարավոր է` բելգիահայ երգչուհի Keyoh-ը, նույն ինքը` Կարինե Օհանյանը, Ամանորին իր երկրպագուներին ներկայացնի նոր կատարում: Այս մասին երգչուհին հայտնեց NEWS.am STYLE-ին` տեղեկացնելով, որ հակառակ դեպքում` երգը լույս կտեսնի Սուրբ Վալենտինի օրը:

Երգչուհին վերջին շրջանում աշխատում է նաեւ հայալեզու երգերի վրա: 

«Վերջերս հայկական ավանդական երգեր ներկայացրեցի բարեգործական միջոցառումների ժամանակ: Սերս դեպի հայկական երաժտությունն օրեցօր ավելանում է: Իմ հետագա երգերում անպայման կօգտագործեմ հայկական երաժշտական էլեմենտներ, օրինակ` դուդուկ»,-ասաց երգչուհին: 

2015 թ-ը երգչուհու փոխանցմամբ հրաշալի տարի է եղել իր համար. «Հուսով եմ` 2016-ն էլ նույն տեմպով կշարունակվի: Ես հայտնվելու եմ բելգիական հայտնի ամսագրերից մեկի շապիկին: Դեռևս չեմ կարող ասել, թե որ ամսագիրն է դա լինելու, բայց այն լույս կտեսնի Ամանորի շեմին: Ես այնտեղի լուսանկարներում ներկայացնում եմ նաեւ մեր հայկական մշակույթը: Ամեն ինչ կանեմ, որպեսզի ինձանով այդտեղ հպարտանաք»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհին: 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE