11:26 9 նոյեմբերի, 2015Ամերիկյան աշխարհահռչակ Platinum Motorsports ընկերության սեփականատերեր Ջեք եւ Ջորջ Քեշիշյանները ավտոաշխարհում ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են։ Նրանք զբաղվում են ավտոմեքենաների ռեսթայլինգով։ Եղբայրները հաճախորդներ ունեն ոչ միայն ԱՄՆ-ից, այլեւ Արաբական Էմիրություններից, Ռուսաստանից, Իտալիայից եւ Ֆրանսիայից։ Ջեքը եւ Ջորջը թունինգի իսկական վարպետներ են։ Նրանք ռեսթայլինգի են ենթարկում անգամ ամենաթանկարաժեք ու կատարյալ համարվող մեքենաները, օրինակ՝ սահմանափակ թվով թողարկված Bugatti Veyrons-ը կամ Rolls-Royce Phantoms հատուկ հավաքածուի ավտոմեքենաները։
Ուրախալի է, որ տղաները չեն մոռանում իրենց հայկական արմատների մասին։ Ջեքը Instgram-ում տեղադրել է նոր լուսանկարը՝ Լոս Աջելեսում գտնվող Սուրբ Լեոն հայկական եկեղեցում։

Ի դեպ, տղաների Instagram-ի էջերը ուսումնասիրելիս պարզեցինք, որ նրանց հավատարիմ հաճախորդներից է նաեւ Քիմ Քարդաշյանը։

Պատրաստեց՝ Յանա