Խնդիրներ, որոնք բնորոշ են միայն երկար վարսեր ունեցողներին

20:46   9 նոյեմբերի, 2015

Երկար եւ փարթամ վարսերն ավելի գրավիչ ու հմայիչ են դարձնում կնոջը, եւ հենց մազերի շնորհիվ նա ոչ միայն տարբերվում է մյուսներից, այլեւ գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում։ Սակայն երկար վարսերն նաեւ խնդիրներ են առաջացնում իրենց գեղեցկուհի տիրուհիների համար։ Ներկայացնում ենք դրանցից տասը։

Երկար վարսեր ունեցող կանայք առօրյայում գրեթե միշտ կապում են իրենց մազերը եւ մի հարց մշտապես տանջում է իրենց. «Այդ դեպքում ինչու՞ եմ երկարացնում վարսերս։ Միգուցե կարճացնե՞մ սանրվածքս»։

Այն սարսափելի պահը, երբ վարսերդ հպվում են մարմնիդ, իսկ քեզ թվում է, թե սարդ կամ ինչ-որ միջատ է։

Երկար վարսեր ունեցողների համար իսկական դժբախտություն է առանց մազակալի տանից դուրս են գալը։

Ձմռանը երկար մազերը խճճվում են շարֆի մեջ։

Այն անտանելի պահը, երբ վարսերդ հայտնվում են սննդի մեջ։

Չնայած մազերի ծայրերն արդեն ճյուղավորվել են, բայց դու չես կարող կտրել դրանք, քանի որ կկորցնես երկարավարս աղջկա քո կերպարը։

Մազերը լվանալն ասես ձեռքերի մարզանք լինի. իսկ օգտագործված շամպունի եւ բալզամի քանակի մասին ավելի լավ է լռել։

Երկար վարսերը չորացնելն ու հարդարելը մի ամբողջ հավիտենություն են թվում։

Այն անտանելի փաստը, երբ դու սելֆի ես անում, բայց վարսերդ այնքան երկար են, որ լուսանկարի քառակուսու մեջ չեն տեղավորվում։

Երկար վարսերը փչացնում են շրթներկը. դրանք, ասես, կանխազգում են, թե երբ ես դու շպարվում։

Աղբյուրը՝ Harpers Bazaar

Պատրաստեց՝ Յանա

 



© NEWS.am STYLE