Մայլի Սայրուսի լիզած ռոյալը ԼԳԲՏ աճուրդին վաճառել են 50 հազար դոլարով

15:44   10 նոյեմբերի, 2015

Օրերս, իսկ եթե ավելի ճշգրիտ՝ անցյալ հանգստյան օրերին, Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԼԳԲՏ շարժման առաջ վաստակի համար Vanguard Awards մրցանակների հանձնման արարողություն։

Քաղաքի ԼԳԲՏ կենտրոնում ներկա էր նաեւ Մայլի Սայրուսը, որը մրցանակ է ստացել իր Happy Hippie Foundation բարեգործական կազմակերպության ձեռքբերումների համար. վերջինս օգնում է անապահով ԼԳԲՏ երիտասարդությանը։ 

Հետո բեմի վրա նվագելու ընթացքում երգչուհին որոշել է լիզել երաժշտական գործիքը։ 

Թվում է՝ ի՚՞նչ կա որ, բայց դրանից հետո տեղի ունեցավ աճուրդ, որի ընթացքում ռոյալը վաճառվեց  50 հազար դոլարով, գրում է Mirror-ը։



© NEWS.am STYLE