Սերժ Թանկյանի կիթառը աճուրդում վաճառվել է 27.000 դոլարով

14:55   10 նոյեմբերի, 2015

Ամերիկյան հայտնի System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել է Wake Up The Souls համաշխարհային շրջագայության ժամանակ, աճուրդում վաճառվել է 27.000 դոլարով։ Այս մասին երաժիշտը հայտնել է իր Facebook-յան էջում.

«Հիանալի նորություն։ Խմբի 4 անդամների ստորագրություններով կիթառը, որով ես նվագել եմ Wake Up The Souls համաշխարհային շրջագայության ժամանակ, աճուրդում վաճառվել է 27.000 դոլարով։ Գումարը տրամադրելու եմ «Օրրան» բարեգործական հիմնադրամին»։

 

 

 



© NEWS.am STYLE