Սքարլեթ Յոհանսոնը եւ Մեթյու ՄաքՔոնահին՝ Dolce & Gabbana-ի օծանելիքի գովազդում

17:15   10 նոյեմբերի, 2015

Dolce & Gabbana նորաձեւության տունը իր ապրանքանիշի տարբեր արտադրանքները գովազդելիս շարունակում է ոգեշնչվել ընտանեկան ալբոմների լուսանկարներով։

Նոր գովազդային նախագիծը բացառություն չէ. լույս է տեսել պրոմո կադր՝ նվիրված Dolce & Gabbana-ի հանրահայտ The One ֆիրմային օծանելիքին։

Իտալական ընտանեկան խնջույքի գլխավոր հերոսներն են դարձել Սքարլեթ Յոհանսոնը եւ Մեթյու ՄաքՔոնահին։ Նրանց լուսանկարել է Բրիջիթ Լաքոմբը։ Սքարլեթը դասական նեղ սեւ զգեստով է, իսկ կրծքի բացվածքը շեշտում է սրտի տեսք ունեցող մանյակով։ Մեթյուն խիստ կոստյումով եւ փողկապով է։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE