18:12 10 նոյեմբերի, 2015Էշթոն Քաթչերը իր nstagram–ում մի լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է կամուրջի պատնեշից բռնված մի փոքրիկ աղջնակ:

«39 միլիոն մարդ՝ կյանքի բարդ հանգամանքների ու խնդիրների հետեւանքով հայտնվում է ժամանակակից ստրկության մեջ »,- այսպես է լուսանկարը ստորագրել դերասանը: Այս գրությամբ Էշթոն Քաթչերը, ըստ երեւույթին, ուզում էր հասարակայնության ուշադրությունը գրավել Red Sand Project բարեգործական ծրագրի նկատմամբ, որի գլխավոր նպատակն է ստրկության եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարը:
Սակայն հոլիվուդյան դերասանի բազմաթիվ բաժանորդների ուշադրությունը սեւեռվել է փոքրիկ աղջնակի վրա, նրանք եզրակացրել են, որ վերջապես տեսնում են Քաթչերի դստեր՝ մեկ տարեկան Ուայեթի լուսանկարը:
Նշենք, որ Էշթոն Քաթչերը ու Միլա Կունիսը շատ մեկուսացած են մամուլից, ու նրանց կյանքի իրադարձությւոնների մասին լրագրողները միայն ենթադրություններ են անում: Եվ այսպես, դերասանները իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են հուլիսի 4-ին կամ 5-ին: Զույգի ընկերները պատմում էին, որ արարողությունն անցել է՝ Կալիֆորնիայի Փերիշ ռանչոյում գտնվող The Secret Garden անվանումով պատմական ու անհավանական գեղատեսիլ վայրում:
Կունիսի ու Քաթչերի գաղտնի պսակադրությանը ներկա էին միայն դերասանների մտերիմ ընկերները ու ազգականները: