Հայաստանը՝ Պետերբուրգ հեռուստաընկերության լրագրողի աչքերով (տեսանյութ)

22:30   10 նոյեմբերի, 2015

Ռուսական Պետերբուրգ հեռուստաընկերության «Хорошее утро» հաղորդաշարի փորձագետ եւ ճանապարհորդ Ալեքսանդր Ժդանովը վերջերս այցելել է Հայաստան։ Վերադառնալով Պետերբուրգ՝ Ալեքսանդրը կիսվել է իր տպավորություններով եւ պատմել, որ ժամանման հենց առաջին վայրկյանից սիրահարվել է մեր երկրին։ Նա նշել է, որ Հայաստանում իրեն զգացել է այնպես, ինչպես տանը, քանի որ այստեղ բոլորը հասկանում եւ խոսում են ռուսերեն եւ ջերմորեն ընդունում են քեզ։ Ալեքսանդրը հիացած պատմել է հայկական խոհանոցի, եկեղեցիների, մայրաքաղաք Երեւանի, Սեւանի, Արարատ լեռան մասին։

Փորձագետը նաեւ ավելացրել է, որ Հայաստանում զբոսաշրջիկը շատ գումար չի ծախսի, քանի որ այստեղ ամեն ինչ մատչելի է։ Վերջում ծրագրի հաղորդավարներն ու Ալեքսանդրը բոլորին կոչ են արել աշնանային վերջին օրերը վայելել Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում

Мы очень рады что наша работа ценится и про нас говорят на российских телеканалах. Также рады что тур который мы организовали для наших гостей был на высоким уровне. Смотрим передачу про Армению. Ждем вас в Армении

Posted by Welcome To Armenia on Tuesday, 10 November 2015


© NEWS.am STYLE