Dior-ը հրաժարվել է Միլա Կունիսից հօգուտ Ջենիֆեր Լոուրենսի

10:13   18 հոկտեմբերի, 2012

Dior նորաձեւության տունը նորից փոխել է իր դեմքը։ Խորհրդավոր է այն հանգամանքը, որ նոր դեմքը Ջենիֆեր Լոուրենսն է, ով նկարահանվել է «Իքս մարդիկ. Առաջին կարգ» ֆիլմում։ Նա մարմնավորել է երիտասարդ Միստիկին, ով ֆիլմի ընթացքում անընդհատ փոխում է կերպարանքը: «Սա իսկապես երազ է։ Ներկայացնել հանրահայտ բրենդ, որը համարվում է բարձր նորաձեւության խորհրդանիշ։ Ես այնքան հուզված եմ»,- լրագրողների հետ անկեղծացել է Լոուրենսը։

Իր հերթին, Ռաֆ Սիմոնսը՝ Dior նորաձեւության տան կրեատիվի հարցերով նոր տնօրենը, մեծ հույսեր է կապում երիտասարդ դերասանուհու հետ։ Լոուրենսը ներկայացնելու է նաեւ Miss Dior պայուսակները:

Նշենք, որ Ջենիֆեր Լոուրենսը փոխարինել է Միլա Կունիսին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am STYLE-ը, Կունիսը ճանաչվել էր տարվա ամենասեքսուալ կինը։ Թե որքանով է այդ փոփոխությունն արդարացված, պարզ կլինի 2013թ.-ի մարտին, երբ Լոուրենսի լուսանկարը կհայտնվի ամսագրերի շապիկին։ Ավելացնենք, որ սա Ջենիֆերի առաջին փորձն է:



© NEWS.am STYLE