Ո՞ր մասնագիտություն է խանգարում տղամարդկանց սեռական կյանքին

23:54   29 հունվարի, 2013

Մանչեսթրի համալսարանի գիտնականները հրապարակել են այն մասնագիտությունների ցանկը, որոնք բացասաբար են ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա:

Առաջին տեղում գործարարներն են, հայտնում է ՄեդՎեստին: Նրանք միշտ սթրեսի մեջ են, անկանոն են սնվում, այդ պատճառով էլ անձնական կյանքի համար ժամանակ ու ուժ գրեթե չեն ունենում:

Ցանկը շարունակում են ոստիկանները, զինվորականներն ու պահակները, այսինքն այն մարդիկ, ում գործը ռիսկի հետ է կապված: Նրանք այնքան են տարված իրենց աշխատանքով , որ տանը չեն կարողանում հանգստանալ ու ցրվել:

Երրորդ տեղում ստեղծագործական մասնագիտության տեր մարդիկ են , ովքեր հաճախ չարաշահում են ալկոհոլը: Նրանց ուժերը սպառվում են ստեղծագործելու ընթացքում, եւ սեռական հարաբերությունների համար ուժ չի մնում:



© NEWS.am STYLE