Սարսափելի վթար Քալիֆորնիայում. Սան Ֆրանցիսկոյում հայտնաբերվել է Բլեք Չայնայի լրիվ ջախջախված BMW ավտոմեքենան

17:02   11 նոյեմբերի, 2015

Բլեք Չայնան տհաճ պատմության մեջ է հայտնվել։ Ռեփ-երգիչ Tyga-ի նախկին ընկերուհին, որը նրանից փախել էր Քիմ Քարդաշյանի քրոջ ՝ Քայլի Ջեների մոտ, պիտի շուտով ոստիկանություն ներկայանա եւ բացատրի, թե ինչ գործ ունի իր ջարդ ու փշուր եղած  BMW-ն Սան Ֆրանցիսկոյում։ Կիրակի լույս շաբաթ օրվա գիշերը մեքենան կատաղի արագությամբ ընթացել է խճուղով, այնուհետեւ տապալել է  «Ստոպ» նշանը եւ հարվածել այլ մեքենայի, որում երեք ուղեւոր է եղել. Երեքն էլ ծանր վիրավոր են եւ հիվանդանոցում են գտնվում։  

Ինչպես գրում է TMZ-ը, ականատեսների խոսքով, BMW-ից դուրս են թռել սեւամորթ կանայք, նստել են իրենց հետեւող մեքենան եւ փախել դեպքի վայրից։ 

Ներսի աղբյուրը տեղեկացնում է, որ ինքը՝ Չայնան այդ ընթացքում տանն է եղել, իսկ մեքենան տվել էր քշելու իր ընկերներին, ինչպես որ հաճախ անում է, բայց թե ում, չի նշել։  Քալիֆորնիայի օրենքների համաձայն, ամեն դեպքում մեքենայի վարորդը եւս պատասխանատվություն է կրում վթարի համար։



© NEWS.am STYLE