Հորդանանի թագուհի Ռանիա ալ-Յասինը՝ հայազգի դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով

16:45   11 նոյեմբերի, 2015

Լիբանանահայ հայտնի դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը Instagram-ի իր էջում հրապարակել է Հորդանանի թագուհի Ռանիա ալ-Յասինի լուսանկարը։

«Այս առավոտ հատուկ ստորագրված լուսանկար ստացա Ամմանի թագավորական պալատից։ Ձերդ գերազանցություն թագուհի Ռանիան՝ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով։ Ինչպես միշտ, շքեղ տեսք ունի նա»,- լուսանկարի ուղեկցող մեկնաբանության մեջ գրել է հայազգի դիզայները։



© NEWS.am STYLE