18:02 11 նոյեմբերի, 2015Բրիտանական Daily Mail-ը հայտնում է, որ հոլիվուդյան հանրահայտ դերասանի մոտ ՄԻԱՎ է ախտորոշվել:
Նա A List-ի՝ Հոլիվուդի առաջին մեծության դերասանների ցուցակի դերասաններից է:
Այդ դերասանի անունը լրագրողները չեն հայտնում՝ սահմանափակվելով նրա կենսագրության միայն մի քանի մանրամասներով:
Եվ այսպես, The Sun-ի տեղեկություններով, այդ դերասանը շատ հանրահայտ ընկերուհիներ է ունեցել.
«Նրա նախկին ընկերուհիների ցուցակում են կինոմրցանակների արժանացած մի դերասանուհի, շատ կրոնապաշտ մի կինոաստղ, հոլիվուդյան մի աստղ, որը կասկածելի անցյալ ունի, հեռուստաաստղ, մեդիայի ոլորտի աստղ ու գլամուրային մոդել»:
Այս պարբերականի թղթակիցները մոտ կանգնած աղբյուրներից իմացել են, որ դերասանն արդեն մի քանի տարի է գիտի իր հիվանդության մասին, բայց մինչեւ վերջերս այն գաղտնի էր պահում բոլորից՝ այդ թվում իր ընկերուհիներից:
Եթե հավատանք Radar Online-ին, դերասանն արդեն պատրաստվում է այն դատական հայցերին, որոնք նրա դեմ կներկայացնեն կանայք՝ իմանալով, որ նա իրենց կյանքը վտանգի է ենթարկել:
Աղբյուրների խոսքով, աստղի մտերիմները նրան խորհուրդ են տալիս գաղտնի չպահել իր ախտորոշումը, սակայն դերասանն ինքը չի ուզում այդ մասին տեղեկացնել հանրությանը՝ վախենալով, որ դա կանդրադառնա իր կարիերայի վրա: