Բուրլեսկի աստղ Դիտա ֆոն Թիզը անվանական շրթներկ է ներկայացրել

23:37   11 նոյեմբերի, 2015

Ամերիկյան երգչուհի, բուրլեսկի աստղ Դիտա ֆոն Թիզը M.A.C կոսմետիկ ընկերության հետ միասին շրթներկի սահմանափակ հավաքածու է ներկայացրել: The Daily Mail-ի փոխանցմամբ, այն նվիրված է ֆոն Թիզի Your Beauty Mark գրքի լույս ընծայմանը: Դեկտեմբերին կարմիր երանգով շրթներկը կհայտնվի առցանց-խանութներում, որի փաթեթին արտիստուհու ինքնագիրը կլինի: Շրթներկի գինը 18 դոլար է:

M.A.C-ի հետ 43-ամյա ֆոն Թիզը համագործակցում է արդեն մի քանի տարի: Նա ընկերության Viva Glam գովազդային արշավի դեմքն է: M.A.C Cosmetics-ը կոսմետիկա արտադրող ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում:

Այն ստեղծվել է 1984 թվականին, Կանադայում: Նախապես այն կոսմետիկա էր արտադրում միայն դիմահարդարների համար, սակայն հիմա դուրս է եկել զանգվածային շուկա:



© NEWS.am STYLE