Ռիհաննան գեղեցկության եւ ոճի սեփական գործակալությունն է բացում

13:08   12 նոյեմբերի, 2015

Ռիհաննան արդեն վաղուց հետաքրքրություն էր դրսեւորել բիզնեսի հանդեպ։ Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, այդ հետաքրքրությունը վերաճել է կոնկրետ ներդրումների եւ գործունեությանն կոնկրետ ոլորտի։ 27-ամյա հայտնի երգչուհին իր մենեջերի՝ Բենուա Դեւուիի հետ Fr8me անունով գեղեցկության եւ ոճի գործակալություն է բացում։

Հայտնի է, որ գործակալությունում աշխատելու են դերասանուհու դիմահարդարը՝ Միլա Մորալեսը եւ վարսահարդար Պատրիցիա Մորալեսը։

Միլա Մորալես

Գործակալությունը զբաղվելու է վարսահարդարմամբ, դիմահարդարմամբ, գովազդի համար հագուստ ընտրելով եւ կարմիր գորգին նախապատրաստելով։

Պատրիցիա Մորալես եւ Բենուա Դեմուի

«Վարսահարդարումը, դիմահարդարումը, հագուստը շատ մեծ նշանակություն ունեն ստեղծագործական կյանքում։ Մեր բախտը բերել է, որ Fr8me-ում աշխատում ենք միանգամից մի քանի տաղանդավոր դիմահարդարների եւ ոճաբանների հետ։ Սակայն ես արտասովոր հմտություններ ունեցող  նոր հանճարներ հայտնաբերելու կարողություն ունեմ», հարցազրույցում պատմել է երգչուհին։



© NEWS.am STYLE