Յոթ խորհուրդ ամուսնացածներին

21:11   19 նոյեմբերի, 2015

Այս յոթ խորհուրդները նրանց համար են, ում ընտանեկան հարաբերություններն արդեն երբեմնի ուրախություն չեն պատճառում: Դա նշանակում է, որ Դուք մտածելու առիթ ունեք:

1. Երբեք մի դադարեք սիրահետել ձեր կնոջը

Երբեք մի դադարեք ծանոթանալ իրար հետ: Ամենամեծ սխալն այն է, երբ դադարում եք գնահատել կնոջը՝ համարելով, որ նա այսպես թե այնպես միշտ ձեր կողքին պետք է լինի: Երբ խնդրում էիք, որ նա ամուսնանա ձեզ հետ, հաստատ վստահ էիք, որ միշտ պայքարելու եք նրա սիրտը նվաճելու, նրան պաշտպանելու համար: Բայց տարիների ընթացքում այդ խոստումները մոռացվում են: Ձեր կինը ձեր կյանքի ամենակարեւոր ու սրբազան գանձն է: Դուք ինքներդ եք ընտրել այդ գանձը: Երբեք մի մոռացեք այդ մասին: Եվ երբեք մի զլացեք պահպանել ձեր սերը:

2. Պաշտպանեք ձեր սիրտը

Դուք պետք է լինեք ոչ միայն ձեր կնոջ, այլեւ հենց ձեր սրտի պահապանը: Պահպանեք այն այլ կանանցից: Ձեր սիրտը պետք է բաց լինի միայն ձեր կնոջ համար: Իսկ նա էլ իր հերթին պետք է կարողանա մուտք գործել այնտեղ ձեր առաջին իսկ պահանջով:

3. Սիրահարվեք: Նորից, նորից ու նորից

Դուք անընդհատ փոխվում եք: Դուք արդեն այն նույն մարդը չեք, ով նոր էր ամուսնանում: Հինգ տարի հետո էլ դուք արդեն այն չեք լինի, ինչ հիմա եք: Փոփոխություններն անդադար են, դրա համար էլ դուք պետք է գիտակցաբար վերաբերվեք ձեր համատեղ կյանքին: Պայքարեք, նվաճեք նրա սերը՝ այնպես ինչպես անում էիք ձեր ծանոթության առաջին օրերին:

4. Միշտ ձեր կնոջ մեջ փնտրեք լավագույն հատկանիշները

Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք նրա վրա, ինչը ձեզ դուր է գալիս նրա մեջ, այլ ոչ թե նրա վրա, ինչը ձեզ զայրացնում է: Միայն այդ դեպքում ձեր սերը նրա նկատմամբ կշարունակի աճել: Կենտրոնացեք ձեր կյանքի այն պահերի վրա, երբ ձեզ սիրված ու երջանիկ մարդ էիք զգում: Չէ՞ որ դուք հենց այնպես չեք նրա հետ ամուսնացել:

5. Մի փորձեք փոխել նրան

Դա ձեր խնդիրը չէ. ձեր խնդիրն է պարզապես սիրել նրան: Մի փորձեք նրա բնավորությունը ձեզ հարմարացնել: Մի կոտրեք նրան: Եվ այդ ժամանակ նա ինքը այնպես կփոխվի, որ դուք նրան ավելի շատ կսիրեք:

6. Պատասխանատվություն ստանձնեք

Ձեր զգացմունքների համար ամբողջ պատասխանատվությունն ինքներդ ստանձնեք: Ձեր անձնական երջանկությունը ձեր կնոջ հոգսը չէ: Նա չի կարող ձեզ երջանկացնել, եթե դուք ինքերդ չուզեք դա: Դուք պատասխանատու եք, որ ձեր ընտանիքի բոլոր անդամները երջանիկ լինեն: Եթե կարողանաք երջանիկ լինել, ապա եւ ձեր ընտանիքը, եւ ձեր ամբողջ ընտանիքը կկարողանա երջանիկ լինել:

7. Երբեք մի հանդիմանեք նրան՝ ասելով, որ նա է մեղավոր ձեր բարկության համար

Եթե դուք անտրամադիր եք կամ բարկացած եք ձեր կնոջ վրա, ապա դրանք միայն ձեր անձնական զգացմունքներն են ու ձեր սեփական ընտրությունը: Ձեր զգացմունքները ձեր պատասխանատվությունն են: Ձեր կինը պարտավոր չէ ամոքել ձեր մանկական վնասվածքները կամ էլ վազվզել ձեր հետեւից ու արդարանալ: Եթե պետք է՝ մի քիչ առանձնացեք, փորձեք վերլուծել ձեր զգացմունքներն ու հասկանալ: հենց կարողանաք կայունացնել ձեր զգացմունքային ֆոնը, միանգամից կնկատեք, որ ընտանեկան հարաբերությունները սկսել են հարթվել:

 

Աղբյուր՝ Creu



© NEWS.am STYLE