Բոլիվուդյան «ոսկեգույն» դիմահարդարում` ընդամենը 8 րոպեում

19:13   13 նոյեմբերի, 2015

Վառ դիմահարդարում, փայլուն եւ խնամված մազեր, առատ զարդեր ու շողշողացող հագուստ` Բոլիվուդ ասելիս, hիմնականում, այսպիսի պատկեր է գալիս շատ կանանց ու աղջիկների մոտ: 

Բոլիվուդյան գեղեցկուհու կերպարում, գոնե, մեկ ակնթարթով հայտնվել երազում են ոչ միայն հնդիկ, այլեւ աշխարհի մի շարք երկրների աղջիկներ:

Համոզված ենք` Բոլիվուդի, հնդկական մշակույթի եւ դիմահադարման սիրահարները քիչ չեն նաեւ Հայաստանում: 

Հենց մեր «բոլիվուդասեր» ընթերցողների համար էլ ներկայացնում ենք վերջերս Youtube-ում հայտնված մի տեսահոլովակ, որտեղ Kaushal Beauty անունով գեղեցիկ օգտատերը սովորեցնում է, թե ինչպես կարելի է 8 րոպեում ստանալ բոլիվուդյան խորհրդանիշ համարվող ոսկեգույն դիմահարդարումը: 

Դրա համար ձեզ անհրաժեշտ են` մուգ երանգի տոնային եւ թերությունները թաքցնող քսուքներ, շագանակագույն, ոսկեգույն եւ բրոնզագույն ստվերաներկեր, սեւ եւ սպիտակ մատիտներ, երկարացնող եւ խտացնող թարթչաներկ կամ արհեստական թարթիչներ եւ մուգ շագանակագույն շրթներկ: 

Դե ինչ, պատրա՞ստ եք: Ուրեմն` հետեւեք Kaushal-ի ցուցումներին: Մաղթում ենք հաջողություն :)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE