Ջասթին Բիբերի երկրպագուները ամբողջ աշխարհում գրաֆիտիով են նշել երգչի նոր ալբոմի նորամուտը (ֆոտո)

12:02   13 նոյեմբերի, 2015

Ջասթին Բիբերի երկրպագուները այսօրվան երկար էին սպասել. այսօր թողարկվում է կանադացի երգչի նոր ալբոմը։ Նրանք այդ իրադարձությանը յուրովի էին պատրաստվել՝ ամբողջ աշխարհում պատերի վրա օրիգինալ գրաֆիտիներ նկարելով։

Լոս Անջելեսի 10 Freeway մայրուղու մոտ բոլորովին թարմ գրաֆիտի է հայտնվել (Քալիֆորնիայում դա օրենքի խախտում է համարվում)։

Դե ինչ, եկեք սպասենք, թե երբ ալբոմը կհայտնվի համացանցում։

 

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE