Ժամանակաչափերի ցուցահանդեսին ներկայացվել են չափազանց թեթեւ ժամեր (ֆոտո)

23:22   29 հունվարի, 2013

Salon International de la Haute Horlogerie թանկարժեք ժամանակաչափերի միջազգային հարգի ցուցահանդեսին Richard Mille մարկան ներկայացրել է չափազանց թեթեւ RM27-01 ժամերը, որոնք ընդամենը 19 գրամ քաշ ունեն։ Ըստ РБК-ի, դրանք ընդամենը 50 օրինակ սահմանափակ քանակով են թողարկվել։

Richard Mille –ը նաեւ ներկայացրել է RM 56-01 Sapphire Crystal ժամը, որն աչքի է ընկնում սափֆիրից ապակու թափանցիկ պատյանով։ Ի դեպ, այդ ժամից ընդամենը հինգ հատ է։
Ցուցահանդեսին ժամեր են ներկայացրել նաեւ Cartier, Parmigiani Fleurier, Audemars Piguet եւ շատ այլ ֆիրմաները։



© NEWS.am STYLE