Ո՞րն է տղամարդկանց այս տարվա բույրը (ֆոտո)

19:40   29 հունվարի, 2013

Ո՞րն է տղամարդկանց այս տարվա բույրը։ Ըստ РБК-ի, այսօր տրենդային է կանաչը։ Նորաձեւ են դառնում կանաչ խնձորի, խավարածլի, փայտային երանգները։ «Որպես հիմք ես վերցրել եմ խավարածիլը, - ասում է Aedes de Venustas EDP բույրի ստեղծող Բերթրան Դյուշոֆուրը։ - Դրա խորը ծիրանագույնը հիշեցնում է Aedes խանութի նրբաճաշակ ու արտասովոր ներքին հարդարանքը։ Դրա համը կանաչ ու թթվաշ է, ինչն իսկական մարտահրավեր է ու կոնտրաստ։ Հատկապես դժվար խնդիր էր կանաչ նոտաները բույրի ստեղծման ողջ ընթացքում պահելը, բայց ես գլուխ հանեցի»։

The Vagabond Prince – ի Enchanted Forest բույրը հիշեցնում է հրաշալի ռուսական անտառը՝ սոճու տայգայում սեւ հաղարջի երգը։

Սառը կանաչ խունկը՝ Oriza L. Legrand –ի՝ ծաղիկների բույրին խառնված Relique d`Amour բույրը, սոճու բույրը՝ Annick Goutal –ի Nuit Etoilee օդեկոլոնը, փայտի ու անանուխի բույրը՝ Kerosene –ի Creature –ը, անանուխն ու վետիվերը՝ Comme des Garcons –ի Green by–ը, եւ վերջապես, նույնիսկ Parfumerie Generale – ի Djhenne №22-ի տաք ստվերը, բոլորն էլ ընդգծված են թարմ բուսական նոտաների կանաչով։

Սակայն այս ամենը՝ եթե խոսենք «հատով» յուրատեսակ բույրերի մասին։ 2013 թվականի օծանելիքը կներկայացվի եւ ավելի սովորական նարդոսի, կանաչ պղպեղի, անանուխի, վետիվերի եւ մանուշակի տերեւների բույրով։



© NEWS.am STYLE