Նորաձեւության արդյունաբերության նոր դեմքերը (ֆոտո)

22:30   30 հունվարի, 2013

Կյանքը հարթակի վրա, ցավոք, կարճ է, եւ անվանի մոդելներին վաղ թե ուշ փոխարինում են երիտասարդները։ Ովքե՞ր են նրանք, այդ պատանի, չափազանց տպավորիչ, հուսադրող մոդելները, ովքեր, ըստ ՌԲԿ-ի, շուտով արդեն կարող են մրցակցել այնպիսի լեգենդար մոդելների հետ, ինչպիսիք են Կլաուդիա Շիֆերը, Սինդի Քրոուֆորդը, Լինդա Եվանգելիստան ու Նաոմի Քեմփբելը։

Դրի Հեմինգուեյ

Հանրահայտ ամերիկացի լրագրող ու գրող Էռնեստ Հեմինգուեյի 25-ամյա թոռնուհին՝ Դրի Հեմինգուեյը, նորաձեւության բիզնեսում մեծ հույսեր է ներշնչում։ Նա, ըստ style.com կայքի, ամենահայտնիների թոփ տասնյակում երրորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով միայն Էբի Լի Քերշոուին ու Ան Ռուբիկին։ Նա արդեն դարձել է ոճի նոր իկոնա՝ հասցնելով լինել Jean Paul Gaultier-ի, Valentino-ի ու Gianfranco Ferre-ի գովազդային արշավների դեմք։ Գեղեցկուհին նաեւ նկարահանվել է խոշոր ամսագրերի մի քանի ֆոտոսեսիայում։ Սակայն Դրիին իսկական հաջողություն է բերել Givenchy-ի եւ Calvin Klein-ի 2009-ին կայացած ցուցադրության մեջ մասնակցությունը։

Սոֆի Ֆլեմինգ

Հոլանդացի մոդել Սոֆի Ֆլեմինգը համագործակցում է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Jonathan Saunders-ը, Aquascutum-ը, Sportmax-ը, Cynthia Steffe-ն, Just Cavalli-ին, Lacoste-ը, Kenzo-ն, Matthew Williamson-ը, DKNY-ին, Yohji Yamamoto-ն, Givenchy-ին։ Նա իսկական սուպերմոդել դառնալու բոլոր տվյալներն ունի. այս կերպարը միանգամայն տարածված է նորաձեւության աշխարհում։

Քարլի Քլոս

Քարլի Քլոսը միանգամայն պահանջված է, նա մասնակցել է Gucci-ի, Chanel-ի, Calvin Klein-ի, Marc Jacobs-ի, Zac Posen-ի, Valentinoէj, Versace-ի, Givenchy-ի, Carolina Herrera-ի ցուցադրություններին, եղել է նորաձեւության մասին հարգի ամսագրերի շապիկներին։ 19-ամյա Քարլին 2011 թվականին models.com կայքի տարբերակով զբաղեցրել է ամենապահանջված մոդելների ցուցակի երրորդ տողը։ 2012 թվականի վերջում նա առաջին անգամ մասնակցել է Victoria’s Secret Fashion Show -ի ներքնազգեստի ցուցադրությանը։

Ֆրիդա Գուստավսոն

Շվեդուհի Ֆրիդա Գուստավսոնն իր 19 տարեկանում դարձել է Marc Jacobs-ի մուսան։ Նրան կոչում են շվեդական սենսացիա եւ նոր Քեյթ Մոս։

Էբի Լի Քերշոու

Նիհարիկ Էբին երբեք չի երազել մոդել դառնալու մասին, սակայն ընդունել է այդ արդյունաբերության մեջ իրեն փորձելու առաջարկը։ Մոդելի կարիերայից հետո Էբին մտադիր է իրեն նվիրել նկարելուն։ Իսկ առայժմ, միայն 2012 թվականի ընթացքում 25-ամյա մոդելն անցել է նորեկից մինչեւ Vogue ամսագրի շապիկի դեմք դառնալու ճանապարհը եւ միացել Victoria's Secret-ի «հրեշտակների» բանակին։ Համացանցում Քերշոուին խելահեղ զգեստների համար աստվածուհի են անվանում։

Նատաշա Պոլի

Ռուս մոդել Նատալիա Պոլեւշչիկովան Արեւմուտքում ավելի հայտնի է որպես Նատաշա Պոլի։ 27-ամյա աղջիկը նորաձեության բիզնեսում վետերան է համարվում։ Սակայն 2012 թվականի վերջում Նատաշա Պոլին պայմանագիր է ստորագրել L'Oreal-ի հետ, ինչը խոսում է նրա կարիերայում նոր շրջապտույտի մասին։

Կոնստանս Յաբլոնսկի

Ֆրանսիացի թոփ-մոդելը երիտասարդ տարիքում պատրաստվում էր պրոֆեսիոնալ թենիսիստուհի դառնալ։ Սակայն դարձավ Estée Lauder ընկերության դեմքը։ 22-ամյա Յաբլոնսկին նաեւ մասնակցել է Burberry-ի, Gucci-ի ուDior-ի ցուցադրություններին։

Բարբարա Փալվին

Հունգրացաի Բարբարա Փալվին մոդելային կարիերան սկսել է 13 տարեկանում՝ նկարահանվոելով Jalouse ամսագրի ապրիլ ամսվա թողարկման համար, մասնակցալով Vogue ամսագրի իտալական համարի ֆոտոսեսիայում, հայտնվելով ֆրանսիական L'Officiel ամսագրի շապիկին։
Սակայն երիտասարդ մոդելի կարիերայի թռիչքը եղավ 2010 թվականի փետրվարին Միլանում Prada-ի աշուն-ձմեռ 2010/2011 շոուի ժամանակ։ Հետեւեցին Nina Ricci-ի, Giles-ի, Miu Miu-ի, Louis Vuitton-ի, Vivienne Westwood-ի ու Chanel-ի ցուցադրություններին մասնակցելու առաջարկները։ 19-ամյա Փալվինին հաճախ համեմատում են երիտասարդ Բրուք Շիլդսի հետ։ Նույնիսկ կարծիք կա, որ հենց նրա պատճառով է կանադացի երգիչ Ջասթին Բիբիերը լուրջ հակասություն ունեցել Սելենա Գոմեսի հետ։

Քենդալ Ջեներ

Քիմ Քարդաշյանի 17-ամյա քույրն ակտիվորեն առաջ է գնում։ Նա հայտնվել է Miss Vogue-ի ավստրալիական համարի շապիկին, մասնակցել է ռեալիթի շոուին, իսկ բոլորովին վերջերս նրան հաստատել են Seventeen-ի բրենդ-դեսպանի դերում։



© NEWS.am STYLE