Փարիզյան ահաբեկչությունների պատճառով Եվգենի Պլյուշչենկոյի համերգային ծրագիրը հետաձգվել է

23:06   14 նոյեմբերի, 2015

Հաշվի առնելով նոյեմբերի 13-ի գիշերը Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները՝ <<Սառույցի թագավորները>> համերգային ծրագիրը հետաձգվում է մինչև 2016 թվականի մարտի 5-ը:

Ծրագրում ընդգրկված են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ Բրայն Ժուբերը, Մարի-Պյեր Լերեն և Գիոնի Սոբատերը, ովքեր Ֆրանսիայի համար այս ծանր օրերին չեն կարող ելույթ ունենալ: Ցավոք, խումբը չի կարող ներկայանալ առանց շոուի առաջատար կատարողների:

«Մենք խորապես ցավակցում ենք Ֆրանսիայի քաղաքացիներին և խնդրում ձեզ ըմբռնումով մոտենալ»,- հայտնում են համերգի կազմակերպիչ Շոուսթար պրոդաքշընից:



© NEWS.am STYLE