Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակն արդեն Բուլղարիայում է. ինչպես են դիմավորել նրան

17:25   15 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 21-ին Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է Մանկական Եվրատեսիլ 2015-ը: Այս տարի մրցույթին մասկացում են 17 երկրի ներկայցուցիչներ: Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակն է 12-ամյա Միկան, որը մրցույթում կատարելու է Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգը։   

Ժամեր առաջ Միկան ժամանել է Սոֆիա, որտեղ նրան աղուհացով են դիմավորել:

Միկան արդեն սկսելու է իր փորձերը եվրատեսիլյան բեմում, որը գրեթե պատրաստ է:

Լուսանկարները՝ Միկայի Facebook-յան էջից



© NEWS.am STYLE