Մանկական Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակի առաջին փորձը (տեսանյութ)

15:20   16 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 21-ին Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է Մանկական Եվրատեսիլ 2015-ը: Այս տարի մրցույթին մասկացում են 17 երկրի ներկայցուցիչներ: Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակն է 12-ամյա Միկան, որը մրցույթում կատարելու է Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգը։  

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, թե որ համարի ներքո է բեմ բարձրանալու Միկան, իսկ այժմ հրապարակվել է նրա առաջին փորձի տեսագրությունը։

Փորձից հետո Միկան նաեւ կիսվել է իր տպավորություններով.

«Բեմը շատ գեղեցիկ է, եւ ես դրական զգացողություններ ունեմ։ Երջանիկ եմ»,- ասել է Միկան՝ ավելացնելով, որ արդեն երրորդ անգամ է փորձում մասնակցել Մանկական Եվրատեսիլին եւ շատ ուրախ է, որ այս անգամ նրան հաջողվել է Հայաստանը ներկայացնել այս մրցույթում։

 

Աղբյուրը՝ junioreurovision.tv



© NEWS.am STYLE