Բանդերասը՝ Orbit-ի դեմք

11:17   30 հունվարի, 2013

Հանրահայտ դերասան Անտոնիո Բանդերասը դարձել է Wrigley ընկերության Orbit առանց շաքարի ծամոնի գովազդային նոր արշավի դեմքը։ Պրոմո-արշավի շրջանակում կինոաստղը կպատմի ատամների սպիտակությունն ու առողջությունը պահպանելու համար ուտելուց ու խմելուց հետո ծամոն ծամելու անհրաժեշտության մասին։ 
Ըստ Fashiontime.ru-ի, Բանդերասը նշել է. «Միշտ սիրել եմ ուտել, սակայն որպես դերասան պետք է անթերի ժպիտ ունենամ, այդ պատճառով էլ շատ կարեւոր է ատամների մաքրությանն ու առողջությանը հետեւելը։ Նկարահանման հրապարակում ուտելուց անմիջապես հետո Orbit ծամելն ինձ համար ամենահեշտ միջոցն է համոզվելու, որ պատրաստ եմ նկարահանման»։



© NEWS.am STYLE