Չառլի Շինը խոստովանել է, որ ՁԻԱՀ-ով հիվանդ է

10:02   17 նոյեմբերի, 2015

Հանրահայտ դերասան Չառլի Շինը մտադիր է պատմել իր ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին, գրում է TMZ-ը: Հայտնի է, որ Չառլին արդեն վաղուց է ապրում ՄԻԱՎ ախտորոշումով, իսկ հիմա վերջապես մտադիր է պատմել այդ մասին: Իր լռության պատճառով դերասանը մի քանի անգամ ստիպված էր փող տալ նախկին ընկերուհիներին, որոնք սպառնում էին նրան դատի տալ, քանի որ ժամանակին չէր նախազգուշացրել նրանց իր ախտորոշման մասին: 

NBC ալիքի ղեկավարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 17-ին Շինը կհայտնվի իրենց Today Show ծրագրում, որպեսզի «անձնական բնույթի հայտարարություն» անի:

Հիշեցնենք որ անցած շաբաթ The Sun թերթը հրապարակել էր մի հոդված, որտեղ պատմում էր արական սեռի մի գերաստղի մասին, ով ՄԻԱՎ ախտորոշում ունի: Այս հոդվածը բազմաթիվ վեճերի պատճառ էր դարձել .շատերը թերթին մեղադրեցին էթիկայի կանոնների խախտման մեջ:

Մի քանի օրից մամուլը տպագրեց պոռնոինդուստրիայում աշխատող մի աղջկա խոստովանությունը: Պոռնոաստղը պատմել էր, որ հանդիպում էր մի հանրահայտ դերասանի հետ, որի անունը չի հայտնել, որը պարզվել է՝ ՄԻԱՎ ուներ: Աղջկա խոսքով, տղամարդը վախենում է, որ տեղեկությունը կվնասի իր կարիերային ու թաքցնում է այն՝ այդ թվում իր բազմաթիվ ընկերուհիներից:



© NEWS.am STYLE