Notorious B.I.G-ը, Ջեյ Զին եւ Էմինեմը՝ բոլոր ժամանակների լավագույն ռեփերներ

12:13   17 նոյեմբերի, 2015

Billboard հեղինակավոր պարբերականը ներկայացրել է բոլոր ժամանակների լավագույնն ռեփերների ցուցակը:  

Առաջին տեղում Notorious B.I.G.-ն է, որին հետեւում են Ջեյ Զին եւ Էմինեմը:  

Տասը լավագույն ռեփերները ըստ Billboard-ի.

Notorious B.I.G. 

Jay Z

Eminem

Rakim Nas

Andre 3000

Lauryn Hill

Ghostface Killah

Kendrick Lamar

Lil Wayne

Տասնյակում միակ կինը Լորին Հիլլն է, չնայած երգչուհին միշտ ավելի շատ նեո-սոուլ ոճում է երգել: Հարաբերական նորեկներից աղյուսակում հայտնվել է Քենդրիկ Լամարը   (9-րդ տեղ):

Նշենք, որ ցուցակը քննադատության է ենթարկվել. հատկապես հիփ-հոփի սիրահարները վրդովված են ցուցակում Թուփակ Շակուրի բացակայությունից:



© NEWS.am STYLE