Դմիտրի Շեպելյովն ուզում է, որ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը հրաժարվի երգչուհու ժառանգությունից

14:16   17 նոյեմբերի, 2015

Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողների եւ Դմիտրի Շեպելյովի սկանդալային հարաբերությունները նոր մակարդակ են փոխադրվել:

Դմիտրի Շեպելյովը նոր պահանջներ է առաջադրել. շոումենն ուզում է, որ երգչուհու հարազատները հրաժարվեն ժառանգության իրենց բաժնից: Իբրեւ դրա փոխարեն հեռուստավարողը պատրաստ է հրաժարվել երգչուհու մոսկովյան բնակարանի իր բաժնից:

Լրագրողները խնդրել են, որ Ֆրիսկեի ընտանիքի դատապաշտպան Ալեքսանդր Կարաբանովը մեկնաբանի այս տեղեկությունները:

«Անձամբ ինձ հետ Շեպելյովը չի շփվել: Որքանով ես գիտեմ, Շեպելյովը Ժաննա Ֆրիսկեի ազգականների հետ նույնպես այս թեման չի քննարկել: Երգչուհու ժառանգության վերաբերյալ ուզում եմ միանգամից պարզաբանել՝ Շեպելյովը Ժաննա Ֆրիսկեի ժառանգության հետ առհասարակ ոչ մի առնչություն չունի: Ժաննա Ֆրիսկեի միակ ժառանգորդը նրա որդին է՝ Պլատոնը: Ժաննայի ծնողները մտադիր չեն իրենց թոռնիկին զրկել ժառանգությունից: Երգչուհու ծնողների միակ ցանկությունը Պլատոնի հետ շփվելու հնարավորությունն է: Նյութական հարցը հիմա չի քննարկվում, իսկ ունեցվածքային բնույթի թեմաները մանիպուլացնողը հենց Շեպելյովն է»,- մեջբերում է իրավաբանի խոսքերը «Комсомольская правда» կայքը:

Կարաբանովի խոսքով, Շեպելյովը երգչուհու ընտանիքի հետ առհասարակ չի շփվում: «Ինչ  վերաբերում է Ֆրիսկեի ու Շեպելյովի երեխային, ապա խնամակալության հանձնաժողովը, որին դիմել էին Ժաննայի ծնողները՝ իրենց թոռնիկի հետ շփվելու ժամանակ սահմանելու խնդրանքով, նոյեմբերի վերջին է նշանակված: Ու եթե երկու կողմերը համաձայնության չգան, ապա այդ հարցը կլուծվի դատական կարգով»,- հայտնել է դատապաշտպանը:

 



© NEWS.am STYLE