The Beatles-ը, Մըրայա Քերին, Մայքլ Ջեքսոնը՝ Billboard Hot 100 վարկանիշային աղյուսակի ռեկորդակիրներ

18:10   17 նոյեմբերի, 2015

Billboard-ը ներկայացրել է նշանավոր Billboard Hot 100 վարկանիշային աղյուսակի ռեկորդակիրներին: Աղյուսակում հաշվի են առնվել այն սինգլները, որոնք գլխավորել են հիթ-շքերթը: 

Ըստ այդ ցուցանիշի, առաջինը The Beatles խումբն է, որի 20 երգ հասել է աղյուսակի առաջին հորիզոնականին:  

Երկրորդը Մըրայա Քերին է`իր 18 երգով: Երրորդ տեղը կիսել են Մայքլ Ջեքսոնը եւ Ռիհաննան:

Ռեկորդակիրների տասնյակը.

The Beatles. 20

Մըրայա Քերի. 18

Մայքլ Ջեքսոն. 13

Ռիհաննա. 13

Մադոննա. 12

The Supremes. 12

Ուիթնի Հյուսթոն. 11

Ջանեթ Ջեքսոն. 10

Սթիվի Ուոնդեր. 10

Bee Gees: 9

Էլթոն Ջոն. 9

Փոլ Մակքարթնի. 9

Usher. 9

Քեթի Փերի. 9



© NEWS.am STYLE