Դեւիդ Բեքհեմ՝ ամենասեքսուալ տղամարդն ըստ People-ի

10:29   18 նոյեմբերի, 2015

Դեւիդ Բեքհեմը մոլորակի ամենագրավիչ տղամարդն է ըստ People-ի վարկածի:

Այս մասին իր երեկոյան շոուի ժամանակ հայտնել է Ջիմի Քիմելը, ով իր ստուդիայում «Կռահեք ով է» վիկտորինա էր կազմակերպել:

Հիշեցնենք, որ People-ն ամեն տարի հայտարարում է մոլորակի ամենագեղեցիկ տղամարդու անունը ու նրան նվիրում ամսագրի հատուկ թողարկումը:

Բեքհեմը իրեն բնորոշ հումորի զգացումով Քիմելի շոուի ժամանակ ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել իր ծնողներին, որ նրանք իրեն լույս աշխարհ են բերել, նաեւ՝ իր ոճաբանին ու վիզաժիստին:

Նշենք, որ անցած տարի այս տիտղոսը շնորհել էին Քրիս Հեմսվորթին, իսկ դրանից մի տարի առաջ՝ Ադամ Լիվայնին:



© NEWS.am STYLE