Պոռնոաստղը պատմել է Չառլի Շինի սեքս օրգիաների եւ տրանսսեքսուալների նկատմամբ նրա սիրո մասին

14:36   18 նոյեմբերի, 2015

Չէր հասցրել Չառլին Շինը հրապարակավ խոստովանել, որ ՄԻԱՎ ունի, եւ արդեն 50-ամյա դերասանի վրա «հարձակվել են» նրա նախկին սիրուհիներն ու կանայք, որոնցից վեցը դերասանի դեմ հայցեր են ներկայացրել:

Բրիտանական Daily Mail–ը գտել է Շինի ընկերուհիներից մեկին՝ 27 ամյա պոռնոաստղ Քեյսի Ջորդանին, որը հայտարարել է, որ Շինը իրեն 30 000 դոլար էր վճարել սեքս-օրգիաներին մասնակցելու համար: Քեյսին վստահեցնում է, որ Շինը շեղված է սեքսի վրա ու նույնիսկ տրանսսեքսուալների հետ է փորձարկումներ անում:

«Չառլին հաճախ է չարաշահում կոկաինը: Սովորաբար նա իր տանն էր օրգիաներ կազմակերպում: Մի անգամ նման օրգիաներից մեկի ժամանակ, որը 36 ժամ էր տեւել եւ ամենուրեք թմրադեղեր ու խմբակային սեքս էր, ես նրանից հղիացա: Ինձ չի զարմացնում նրա ախտորոշումը, նա շատ հաճախ չէր պաշտպանվում: Ես հարգում եմ նրան այն բանի համար, որ խոստովանել է իր ՄԻԱՎ-ը, բայց նա ինձ ու շատ ուրիշ կանանց այդ մասին չէր ասել: Ինձ արդեն շատերը հարցնում են՝ արդյոք ես էլ եմ հիվանդ: Ես հիվանդ չեմ, ես մի քանի անգամ ստուգվել եմ, բայց մարդիկ ինձ չեն հավատում, իսկ դա կարող է ազդել իմ կարիերայի վրա:

Այդ երեկույթին եւս հինգ պոռնոդերասանուհիներ են եղել, մենք միասին պոռնո էինք դիտում, իսկ հետո գնացինք Շինի ննջարան, նա բոլորիս հետ էլ սեքսով էր զբաղվում, այնտեղ մի ամբողջ սար կոկաին կար, իսկ ինձ հետ սեքսով զբաղվելիս՝ նա չէր պաշտպանվել ու ես հղիացել էի: Այդ երեկոյից հետո նա հիվանդանոց էր ընկել կոկաինի չափաբաժնի գերազանցման պատճառով: Ես ընդհատեցի իմ հղիությունը:

Իսկ հիմա կինոյի իմ բոլոր պայմանագրերը չեղյալ են ճանաչվել՝ ՄԻԱՎ-ին վերաբերող այդ պատմության պատճառով: Պատկերացնում եմ, թե մյուս աղջիկների հետ ինչ է կատարվում»,- ասել է Քեյսին:



© NEWS.am STYLE