Ի՞նչ պետք է գներ Քոնան Օ’Բրայենը Հայաստանում (տեսանյութ)

16:25   18 նոյեմբերի, 2015

Համաշխարհային ճանաչում ունեցող շոումեն Քոնան Օ’Բրայենի այցը Հայաստան նշանավոր իրադարձություն էր։ Հայտնի հաղորդավարի այցի մասին բազմիցս խոսել ենք եւ նշել, որ Հայաստան մեկնելուց առաջ Քոնանը հանդիպել է իր օգնականի՝ Սոնայի ընտանիքին եւ պարզել, թե ինչ են նրանք ցանկանում Հայաստանից։ Սոնայի հայրը նշել է կոնյակ, մայրը՝ ծիրանի չիր, գեղեցիկ նկար, հայկական գորգ, իսկ տատիկը խնդրել է հայ տղա բերել՝ թոռնուհուն ամուսնացնելու համար։ Այսպիսով, Քոնանը ուներ հինգ կարեւոր առաջադրանք, որոնք նա պետք էր կատարեր  Հայաստանում։

Նշենք, որ բացի Սոնայի ծնողներին հանդիպելուց, Հայաստան գալուց առաջ Քոնանը նաեւ փորձել է հայերեն սովորել։ 



© NEWS.am STYLE