Մարտ Բաբայանը` իր եւ Զառայի զուգերգի մասին

12:21   19 նոյեմբերի, 2015

«Հայաստանի ձայնը» նախագծից հայ հեռուստադիտողին հայտնի երգիչ Մարտ Բաբայանը օրեր առաջ զուգերգ է ձայնագրել ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգչուհիներից մեկի` Զառայի հետ:

«Полетели Дни» երգի հեղինակներն են Ռիչարդ Մադլենյանն ու Ասլան Գուսեյնովը:

«Զառայի հետ վաղուց ենք մտերիմ հարաբերությունների մեջ: Ոչ մի պաշտոնական առաջարկություն չի եղել զուգերգ կատարելու, պարզապես, որոշեցինք, որ պետք է միասին երգենք»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Մարտ Բաբայանը:

Ի դեպ, սա Մարտի եւ Զառայի առաջին համագործակցությունը չէ.

«Նրա «Стоп-стоп» երգի երաժշտության հեղինակը ես եմ, իսկ խոսքերը գրել է Աննա Գալկինան»,-նշեց Մարտը` տեղեկացնելով, որ իր եւ Զառայի զուգերգի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 20-ին` «Տաշի շոուի» ամանորյա համերգի ժամանակ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` տրամադրել է Մարտ Բաբայանը 



© NEWS.am STYLE