Ժաննա Ֆրիսկեի հայրը հայտարարել է, որ կարող է սպանել Դմիտրի Շեպելյովին

10:10   19 նոյեմբերի, 2015

Ժաննա Ֆրիսկեի հայրը ուզում է, որ Դմիտրի Շեպելյովը մահանա: Հանգուցյալ երգչուհու ամուսնու ու նրա ընտանիքի միջեւ սկանդալը շարունակվում է: 

Վլադիմիր Ֆրիսկեն շարունակում է հավաստիացնել, որ հեռուստահաղորդավարը թույլ չի տալիս, որ ինքը տեսնի իր թոռնիկին, իսկ հիմա էլ հայտարարել է, որ պատրաստ է սպանել Շեպելյովին: Տղամարդը հավելել է, որ Ժաննայի երկրպագուներն արդեն առաջարկել են իրեն «վերացնել» Շեպելյովին:

«Կան մարդիկ, որոնք ուզում են ինձ պաշտպանել: Նրանք ինձ հարցրեցին «Կարելի՞ է»: Ես էլ ասացի «Արեք, ինչ ուզում եք»: Եթե նախկինում ես ասում էի «պետք չէ», ապա հիմա ես նրան տեսնել չեմ ուզում: Ես վախենում եմ, որ մինչեւ դատը նրա հետ որեւէ բան չպատահի, որ որեւէ մեկը նրա գլուխը չկտրի կամ էլ ոտքերը չջարդի: Ես վախենում եմ դրանից:

Շատ երկրպագուներ են գերեզմանոցում մոտենում ինձ ու առաջարկում. «Ամեն ինչ կանենք ու կվերացնենք»: Ես նրանց ասել եմ՝ «Ձեր գործն է, միայն թե թող ինձ այդ ամենի մեջ չներքաշեն»: Ես ինքս նրան կամ կսպանեմ կամ կմորթեմ: Կամ գուցե ինչ-որ մեկը կանի դա իմ փոխարեն: Աստված տա, որ գտնվի նման մարդ: Ես նրան շնորհակալ կլինեի»,- հայտարարել է Ֆրիսկեի հայրը Life News-ին տված հարցազրույցում:



© NEWS.am STYLE