Պոռնոաստղ Բրի Օլսոն. Չառլի Շինը գիտեր, որ ՄԻԱՎ ունի, բայց սիրուհիներին չէր ասում այդ մասին

13:05   19 նոյեմբերի, 2015

Չէր հասցրել Չառլին Շինը հրապարակավ խոստովանել, որ ՄԻԱՎ ունի, եւ արդեն 50-ամյա դերասանի վրա «հարձակվել են» նրա նախկին սիրուհիներն ու կանայք, որոնցից վեցը դերասանի դեմ հայցեր են ներկայացրելԻսկ պոռնոաստղ Քեյսի Ջորդանը պատմել էր, թե դերասանը ինչ օրգիաներ էր կազմակերպում իր տանը:

Այժմ 50-ամյա դերասանի վրա է «հարձակվել» նրա նախկին ընկերուհի 29-ամյա Բրի Օլսոն:

«Ես մի ամբողջ տարի Չառլիի հետ եմ եղել, նա ոչ մի անգամ չի ասել, որ ՄԻԱՎ ունի, նա միշտ ասել է, որ «մաքուր» է: Մենք գրեթե ամեն գիշեր միասին ենք քնել, երբեմն էլ երեքով ենք սեքսով զբաղվել, եւ նա հաճախ պահպանակ չէր օգտագործում՝ չնայած հարցազրույցում ասում է, որ միշտ պաշտպանվել է: Նա բազմաթիվ սիրուհիներ է ունեցել, ու հիմա իմ կարծիքով նրանք բոլորը տագնապած են: Նրա պատճառով հիմա բոլորն ինձ մատնացույց են անում ու ասում, որ ես ՄԻԱՎ ունեմ, չնայած ես նույնիսկ սոցցանցերում եմ գրել, որ ստուգվել եմ ու ՄԻԱՎ չունեմ: Եթե Չառլին նույնիսկ զանգի ու ներողություն խնդրի, ես այդ սրիկային գրողի ծոցը կուղարկեմ»,- հայտարարել է Բրին՝ SiriusXM ռադիոկայանին տված հարցազրույցում:

Աղբյուր՝ Vulture



© NEWS.am STYLE