Մավր Մկրտչյանն իր նշանադրության եւ ընտրյալի մասին

14:20   19 նոյեմբերի, 2015

Ժողովրդական երգի ասպարեզում հայտնի երգիչ Մավր Մկրտչյանն ու նրա ընտրյալը` կոնսերվատորիայի ուսանողուհի Շուշան Հովհաննիսյանը, օրեր առաջ նշանադրվել են:

NEWS.am STYLE-ը շնորհավորել է երգչին եւ պարզել նրանց սիրո պատմության մանրամասները:

«Շուշանի հետ ծանոթացել ենք կոնսերվատորիայում: Նա ինձանից երկու կուրս փոքր է: Շփումների միջոցով ավելի լավ ճանաչեցի նրան եւ հավանեցի: Հետո եղավ մեր հարաբերությունների տրամաբանական շարունակությունը…»,-մեզ հետ զրույցում նշեց ժողովրդական երգիչը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե իր ընտրյալի բնավորության գծերից, հատկապես, որն է գրավել երգչին, ինչի արդյունքում էլ հասկացել է, որ հենց Շուշանը պետք է դառնա իր կողակիցը.

«Չեմ կարող նշել, թե կոնկրետ ինչն եմ նրա մեջ հավանում, բայց, թերեւս, կասեմ` անկեղծությունը»,-ասաց երգիչը:

NEWS.am STYLE-ը զույգին մաղթում է անսահման սեր եւ երջանկություն:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE