Համացանցում հայտնվել է Քոնան Օ՚Բրայենի հայաստանյան այցի ամբողջական տեսագրությունը

13:50   19 նոյեմբերի, 2015

Համաշխարհային ճանաչում ունեցող շոումեն Քոնան Օ’Բրայենի այցը Հայաստան նշանավոր իրադարձություն էր։ Արդեն երկու օր է համաշխարային պարբերականները հատվածներ են ներկայացնում նրա հայաստանյան այցին վերաբերող շոուից։ Իհարկե, մենք նույնպես բազմիցս խոսել ենք այս մասին, ներկայացնել, թե ինչպես է Քոնանը հայերեն սովորել, հանդիպել իր օգնականի՝ Սոնայի ընտանիքին, գնացել հայկական շուկա։ Բայց արդեն կարիք չկա հաղորդումը դիտել հատված առ հատված, քանի որ Քոնանի օգնականի՝ Սոնայի Facebook-յան էջում հայտնվել է Քոնան ՕԲրայենի հայաստանյան այցի ամբողջական տեսագրությունը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ 

Conan O'Brien in Armenia.

Posted by Sona Demurchyan on Wednesday, 18 November 2015

Ավելի վաղ, հարցազրույցներից մեկում Քոնանը նշել էր, որ արդեն 22 տարի հեռուստածրագրեր է պատրաստում, բայց այս սերիայով իսկապես հպարտանում է։



© NEWS.am STYLE