Հասանելի է Rose Revival բույրի գովազդային հոլովակը (վիդեո)

20:37   30 հունվարի, 2013

H&M նշանավոր բրենդը գարնանը կթողարկի նոր`& Other Stories լյուքսային բրենդը: Բրենդի նոր հավաքածուի մեջ կլինի հագուստ, ներքնազգեստ, կոշիկ, աքսեսուարներ, կոսմետիկա եւ պարֆյումերիա: Ըստ Buro-ի` H&M-ը նույնիսկ գովազդային հոլովակ է նկարահանել` բրենդի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար:

Հիշեցնենք, որ նոր Rose Revival բրենդի դեբյուտային պարֆյումը շատ շուտով հնարավոր կլինի գնել խանութներում: Այն մշակել է Byredo բրենդի հիմնադիր Բեն Գորհեմը: Բույրի ծաղկային կոմպոզիցիան հնարավոր կլինի գնահատել գարնանը, իսկ այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  Rose Revival-ի մասին մի փոքրիկ գովազդային տեսահոլովակ:



© NEWS.am STYLE