Քլոե Քարդաշյանը բաժանվում է Լամար Օդոմից

10:07   20 նոյեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանի քույրը՝ 31-ամյա Քլոեն հաստատել է այն տեղեկությունը, որ բաժանվում է Լամար Օդոմից, գրում է Just Jared–ը: 

Քլոեին, որը Լոս Անջելեսի հիվանդանոցում վարակվել էր ստաֆիլակոկով, սկսել էին բուռն քննադատել այն բանի համար, որ նա հանդիպում էր Ջեյմս Հարդենի հետ ու զուգահեռ խնամում իր ամուսնուն՝ մարզիկ Լամար Օդոմին, որը կոմայի մեջ էր գտնվում:

«Դուք պետք է քննադատեք այն տղամարդուն, որը խախտել էր իր բոլոր խոստումները: Բավական է դատեք: Հանգիստ թողեք ինձ: Ամուսնալուծությունը շարունակվում է: Բայց դա չի նշանակում, որ ես Լամարի կողքին չեմ լինի, երբ նա հիվանդ է: Եվ ես դա ապացուցեցի»,- հայտարարել է Քլոեն:

Twitter-ի օգտատերերից մեկը Քլոեին մեղադրել է Լամարի դժբախտության հաշվին ինքնագովազդ անելու համար, բայց Քլոեն նրան գրողի ծոցն էր ուղարկել:



© NEWS.am STYLE