ՄԻԱՎ վարակակիր Չառլի Շինը մտադիր է հուշեր գրել

12:07   20 նոյեմբերի, 2015

ԱՄՆ առաջատար խմբագրությունները պարզապես գրոհել են Չառլի Շինի վրա՝ հուշեր գրելու առաջարկներով: Ինչպես գիտեք, 50-ամյա դերասանը մի քանի օր առաջ պատմել էր այն մասին, որ ՄԻԱՎ ունի: Դերասանին միանգամից սկսել են հանդիմանել նրա նախկին սիրուհիները, մասնավորապես պոռնոդերասանուհիները, որոնց հետո Շինը կոկաինային սեքս օրգիաներ էր կազմակերպել:

Նրանցից մի քանիսը դերասանի դեմ դատական հայցեր են ներկայացրել՝ մեղադրելով նրան այն բանի համար, որ նա ՝ իմանալով իր հիվանդության մասին իրենց չի նախազգուշացրել  ու առանց պահպանակի սեքսով է զբաղվել իրենց հետ:

Ինչպես գրում է  US Weekly-ն, հիմա Չառլին  մտադիր է մեմուարներ գրել ու պատմել, թե ինչպես է ամեն ինչ իրականում եղել:

Այն, որ գիրքը մեծ հաջողություն կունենա, կասկածից վեր է: Աղբյուրների տեղեկություններով՝ աստղի մենեջերն արդեն բազմաթիվ առաջարկներ է ստացել հրատարակչություններից, որոնք ուզում են տպագրել սկանդալային դերասանի կենսագրությունը։

Բայց ինքնակենսագրական գրելու որոշման պատճառը  զուտ կոմերցիոն շահը չէ: Շինի խոսքով, այս ձեւով ինքը մտադիր է վերջ տալ այն բազմաթիվ լուրերին ու բամբասանքներին, որոնք հայտնվել են ՄԻԱՎ-ի մասին իր խոստովանությունից հետո:

«Ես պետք է վերջ տամ այս մեղադրանքներին ու պատմություններին, որոնք հիմա իմ շուրջ են ու սպառնում են ուրիշ մարդկանց առողջությանը»,- հայտարարել է Չառլի Շինը:

Թե ինչպես է կոչվելու գիրքը ու երբ է այն հայտնվելու խանութներում՝ դեռ հայտնի չէ:



© NEWS.am STYLE