«Աստղային պատերազմները» ֆիլմի էկրան բարձրանալուց մեկ ամիս առաջ 50 միլիոն դոլարի տոմս է վաճառվել

14:08   20 նոյեմբերի, 2015

Մի ամսից`դեկտեմբերի վերջին, համաշխարհային վարձույթում կհայտնվի «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացումը» ֆիլմը: Ինչպես գրում է Variety-ն, այս պահին արդեն 50 միլիոն դոլարի տոմս է վաճառվել: Ֆիլմի բյուջեն կազմում է 200 միլիոն դոլար։

Ակնկալվում է, որ ֆիլմը Հոլիվուդի ամբողջ պատմության ընթացքում Սուրբ ծննդյան ամենաթանկարժեք ժապավենը կդառնա: Կանխատեսումների համաձայն, ֆիլմը առաջին երկու օրվա ընթացքում 100 միլիոն դոլար կվաստակի`այդպիսով գերազանցելով «Հոբիթ. Անսպասելի ճանապարհորդությունը» ֆիլմի ռեկորդը՝ 85 միլիոն դոլար ցուցանիշը։



© NEWS.am STYLE