Facebook ցանցը ծրագիր է մշակել, որը կօգնի մոռանալ նախկին ընկերոջը

14:52   20 նոյեմբերի, 2015

Փրկություն կոտրված սրտերի համար: Երեկվանից Facebook-ը փորձարարական ռեժիմում մի ծրագիր է թողարկել, որն այնպես կանի, որպեսզի այլեւս ոչինչ ձեզ չհիշեցնի նախկին սիրեցյալի/սիրած կնոջ մասին:

«Մենք սկսում ենք փորձարկել այնպիսի գործիքներ, որոնք մարդկանց կօգնեն Facebook-ում  կառավարել նախկին զուգընկերոջ հետ իրենց շփումները հարաբերությունների ավարտից հետո: Երբ մարդիկ փոխում են իրենց ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկությունը եւ գրում են, որ այլեւս հարաբերությունների մեջ չեն, նրանց առաջարկվում է նոր գործիքներ փորձարկել», - ասում է սոցցանցի պատասխանատու Քելլի Ուինթերսը: 

Իսկ ճշգրիտ ի՞նչ է առաջարկում Facebook-ը, որպեսզի ձեր կոտրված սիրտն ապաքինվի:  Նախ` դուք չեք տեսնի, թե ինչ գրառումներ է անում ձեր նախկին ընկերը: Հետո` երբ սկսեք մտցնել նրա անվան առաջին տառերը, նրա անունը չի երեւա: Հնարավորություն կա նաեւ սահմանափակելու մուտքը սեփական էջ: Բացի այդ, նոր գործիքը թույլ կտա սահմանափակել այն մարդկանց թիվը, որոնք կարող են տեսնել ձեր էջի ցանկացած գրառում, որի վրա նշված կլինի ձեր նախկին զուգընկերը:

Աղբյուրը՝ US Weekly



© NEWS.am STYLE