Արմինկան հրապարակել է որդու մկրտության լուսանկարներից

16:01   20 նոյեմբերի, 2015

Հայտնի երգչուհի Արմինկան Instagram-ում հրապարակել է որդու՝ Ալեքսի մկրտության լուսանկարներից (երեխան մկրտվել է 2013-ին հոկտեմբերի 9-ին) եւ շնորհավորել բոլոր մանուկներին՝ երեխաների համաշխարհային օրվա առթիվ.  

«Այսօր երեխաների համաշխարհային օրն է: Խաղաղ երկինք ու անհոգ մանկություն ձեզ, հրաշք արարածներ։ Ւսկ անսահման սերն ու հոգատարությունը թող չպակասեն ձեր կյանքերից ոչ մի վայրկյան անգամ»,- գրել է երգչուհին։

Նշենք, որ 1959-ի այս օրը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է «Երեխաների իրավունքների հռչակագիրը», ինչի կապակցությամբ նոյեմբերի 20-ը համարվում է երեխաների համաշխարհային օր։



© NEWS.am STYLE