Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջեները բաժանվել է իր բոյֆրենդ Tyga-ից

10:03   21 նոյեմբերի, 2015

Ահա եւ վերջ հեքիաթին: Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրը՝ Քայլի Ջեները, բաժանվել է իր բոյֆրենդ Tyga-ից: Ինչպես գրում է TMZ-ը, ռեփ երգիչը հինգշաբթի նշում էր իր 26-ամյակը,իսկ Քայլին այդ ժամանակ Ավստրալիայում էր: 

Հայտնում են, որ Քայլին իմացել է ռեփ երգչի ինչ-որ արարքի մասին, որը նրան սարսափելի զայրացրել է: Ըստ երեւույթին, խոսքը դավաճանության մասին է: Քայլին արդեն վերադարձել է Լոս Անջելես: Նաեւ հայտնում են, որ Քայլին այդ որոշումը կայացրել է իր ավագ քույրերի ճնշումների տակ:



© NEWS.am STYLE