Վիկտորիա Բեքհեմը բացում է հաջողության գաղտնիքը (ֆոտո)

17:29   30 հունվարի, 2013

Հանրահայտ երգչուհի ու դիզայներ Վիկտորիա Բեքհեմը լուսանկարվել է Elle ամսագրի նոր համարի համար։ Ըստ Starslife, -ի, ամսագրին տված հարցազրույցում երգչուհին նաեւ բացել է իր հաջողության գաղտնիքը. աշխատանք եւկրկին աշխատանք։ «Ես երբեք այնքան ինքնավստահ չեմ եղել, որ համարեմ, թե հաջողությունն ինձ գեղեցիկ աչքերիս համար է տրվել։ Այդ պատճառով էլ անընդհատ աշխատել եմ», - պատմել է Վիկին։

Պարզվում է՝ նա միշտ էլ անինքնավստահ մարդ է եղել։ Spice Girls-ի հետ երգելու ժամանակ նա վստահ է եղել, որ հանդիսատեսը եկել է մնացած չորս աղջիկների համար։ «Եւ երբ հիմա Դեւիդի հետ ինչ-որ տեղ եմ գնում, ու մարդիկ խնդրում են լուսանկարվել, ես մտածում եմ. «Նրանք Դեւիդի հետ են ցանկանում լուսանկարվել», - վստահ է Վիկտորիան։

Նա նաեւ խոստովանել է, որ չի կարող առանց աշխատանքի։ «Ես հավատում եմ, որ ամեն ինչի հնարավոր է հասնել համառ աշխատանքի շնորհիվ», - ավելացրել է միսիս Բեքհեմը։



© NEWS.am STYLE