17:15 21 նոյեմբերի, 2015Ամերիկյան հրատարակչությունները Չառլի Շինին հուշեր գրելու բազմաթիվ առաջարկներ են արել: Ինչպես գիտեք, 50-ամյա դերասանը մի քանի օր առաջ պատմել էր այն մասին, որ ՄԻԱՎ ունի: Դերասանին միանգամից սկսել են հանդիմանել նրա նախկին սիրուհիները, մասնավորապես պոռնոդերասանուհիները, որոնց հետո Շինը կոկաինային սեքս օրգիաներ էր կազմակերպել:

Նրանցից մի քանիսը դերասանի դեմ դատական հայցեր են ներկայացրել՝ մեղադրելով նրան այն բանի համար, որ նա, իմանալով իր հիվանդության մասին, իրենց չի նախազգուշացրել ու առանց պահպանակի սեքսով է զբաղվել իրենց հետ:
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ET –ին տված հարցազրույցում հերթական պոռնոաստղ (արդեն նախկին) Կասանդրա Քրուզը դերասանին մեղադրել էր այն բանի համար, որ նա խաբել է իրեն, իր հետ առանց պահպանակի սեքսով զբաղվել՝ իմանալով, որ ՄԻԱՎ –ով հիվանդ է:

«Ես մի ամբողջ տարի քնել եմ Չառլիի հետ: Նա գիտեր, որ ՄԻԱՎ ունի, բայց ինձ այդ մասին մեկ տարի հետո է հայտնել: Նա ասել է, իբրեւ ՄԻԱՎ-ն իր մոտ դժվար ախտորոշվող էր, քանի որ նա ինչ-որ դեղեր էր խմել, որոնք խանգարում էին անալիզներին: Նա միշտ ինձ խնդրում էր իր հետ առանց պահպանակի սեքսով զբաղվել: Ես չգիտեմ՝ վարակվել եմ, թե ոչ, բայց ես նրան դատի եմ տալու»,- հայտարարել է 33-ամյա Քրուսը:
