Չառլի Շինի պոռնոաստղ ընկերուհիները «հարձակվել են» դերասանի վրա

19:28   21 նոյեմբերի, 2015

Ամերիկյան հրատարակչությունները Չառլի Շինին հուշեր գրելու բազմաթիվ առաջարկներ են արել: Ինչպես գիտեք, 50-ամյա դերասանը մի քանի օր առաջ պատմել էր այն մասին, որ ՄԻԱՎ ունի: Դերասանին միանգամից սկսել են հանդիմանել նրա նախկին սիրուհիները, մասնավորապես պոռնոդերասանուհիները, որոնց հետո Շինը կոկաինային սեքս օրգիաներ էր կազմակերպել:

Նրանցից մի քանիսը դերասանի դեմ դատական հայցեր են ներկայացրել՝ մեղադրելով նրան այն բանի համար, որ նա, իմանալով իր հիվանդության մասին, իրենց չի նախազգուշացրել  ու առանց պահպանակի սեքսով է զբաղվել իրենց հետ: Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ET –ին տված հարցազրույցում հերթական պոռնոաստղ (արդեն նախկին) Կասանդրա Քրուզը դերասանին մեղադրել էր այն բանի համար, որ նա խաբել է իրեն, իր հետ առանց պահպանակի սեքսով զբաղվել՝ իմանալով, որ ՄԻԱՎ –ով հիվանդ է:

Իսկ հիմա էլ դերասանի վրա են «հարձակվել» նրա նախկին ընկերուհիներից երկուսը՝ պոռնոաստղեր Ջեյմի Լենգֆորդն ու Ջանա Ջորդանը: 2013-ին երկուսն էլ մասնակցել են դերասանի սեքս հավաքույթներին։ Դերասանը սեքսի ժամանակ չէր պաշտպանվել:

Երկու դերասանուհիներն էլ ստուգվել են ու հայտարարում են, որ ՄԻԱՎ չունեն:

Դերասանին մեղադրում է նաեւ Էլիզաբեթ Բենթլին, որն արդեն 12 անգամ ստուգվել է, վարակված չէ, այնուամենայնիվ մտադիր է դատի տալ Չառլիին: 

Մնացած աղջիկները դեռ չեն ուզում հրապարակավ հայտնել իրենց մասին: 

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE